Friday, April 29, 2011

Արաբական արշավանքները Հայաստանում

7-րդ դարի սկզբում հեռավոր Արաբական թերակղզում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, մինչ այդ առանձին ապրող արաբական ցեղերը միավորվեցին մեկ պետության կազմում և կարճ ժամանակամիջոցում բավականաչափ ազդեցիկ դիրք գրավեցին: 7-րդ դարի 30-ական թ-ից սկսած մի քանի հաղթական արշավանքներից ու ճակատամարտերից հետո արաբները դարձան Առաջավոր Ասիայի ամենավտան-գավոր ախոյանը երբեմնի հզոր Բյուզանդիայի և Պարսկաստանի համար: 635թ. Արաբները առաջին անգամ բախվելով Բյուզանդիայի հետ հաղթեցին նրանց և գրավեցին Դամասկոսը: 636թ. Յարմուկ գետի ափին ջախջախիչ պարտության մատնեցին բյուզանդական ուժերին և ապահովեցին իրենց առաջխաղացումը դեպի Ասորիք ու Միջագետք: 634թ. Հետո արաբները հաջող կռիվներ էին մղում նաև Պարսկաստանի դեմ և արդեն 637թ. Քադեսիայի ճակատամարտում նրանք, ծանր պարտության մատնելով թվապես գերևակշիռ պարսկական զորքերին, գրավեցին Պարսից հինավուրց մայրաքաղաք Տիզբոնը: Սասանյաննների դարավոր տիրապետության / Հազկերտ 3-ի գլխավորությամբ/ վերջնական կործանումը, փաստորեն, տեղի ունեցավ 642թ. Նեհավենդի ճակատամարտում, որից հետո արաբների առջև բացվում է նաև ճանապարհ դեպի Հայաստան: Արաբների կյանքում հսկայական դեր էր խաղում նրանց ընդունած նոր կրոնը` մահմեդականությունը / իսլամը/, որի հիմնադիրը վաճառական Մուհամեդն էր: Մահմեդականությունը հնազանդություն է քարոզում պետության ղեկավարի` խալիֆի նկատմամբ, միժամանակա բոլոր մահմեդականներին պարտադորում էին սրբազան պատերազմ մղել անհավատների դեմ: Արաբական բանակը համախմբված էր և մեծ ուժ էր ներկայացնում, ինչում արդեն մենք համոզվել ենք Պարսկաստանի և Բյուզանդիայի օրինակով: Ասորիքը, Միջագետքը, Պարսկաստանի մի որոշ մասը գրավելուց հետո 640թ. Աշնանը արաբական զորամասերը առաջին անգամ ներխուժեցին Հայաստան: Նրանց զորամասերը հարավից մտան Տարոն և թվային գերակշռության շնորհիվ ընկճեցին հայերի դիամդրությունը: Այնուհետև շարժվեցին դեպի հյուսիս և անցան Հայկական պարը: Արաբների հայտնվելը Արարատյան դաշտում, ուր բնակչությունը զբաղվում էր բերքահավաքով լիովին անսպասելի էր հայերի համար: Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին գտնվում ր Նախճավանում և չհասցրեց օգնության գալ մայրաքաղաքի բնակիչներին: Հոկտեմբերի սկզբին արաբները բանակ դրեցին Դվինի մոտ: Տեղանքին և քաղաքի պաշտպանության հնարավորությունը ուշադրությամբ զննելով` հոկտեմբերի 5-ին հարձակվեցին Դվինի վրա: Մեկօրյա կռվից հետո հոկտեմբերի 6-ին գրավեցին Դվինը: Դվինը կողոպտվեց, բնակիչներից շատերը կոտորվեցին, մի մասն էլ / 35 հազ. Մարդ/ գերի տարվեց: Թեոդորս Ռշտունին արաբներին դիմադրություն ցույց տվեց Կոգովիտ գավառում և փորձեց ջախջախել գերիներին ազատելու մտադրությամբ, բայց հաջողության չհասավ: Արաբները հարուստ ավարով և հազարավոր գերիներով վերադարձան Միջագետք: 642-643թթ. Արաբները 2-րդ անգամ ներխուժեցին Հայաստան: Երկում գտնվող բյուզանդական զորքերը Պրոկոպի /Պրոկոպիոս/ գլխավորությամբ խուսափեցին մարտի մեջ մտնել և բնակչությանը թողին բախտի քմահաճույքին: Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ: նրանց դեմ կռվեցին միայն Ռշտունու ջոկատը: Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անավտանգության մասին և զորքերը դուրս բերել Հայաստանից: Արաբների 3-րդ արշավանքը Հայաստան տեղի ունեցավ 650թ. Ռշտութնու ջոկատը Եղբայրք- Սարաք կոչովող լեռան մոտ տեղի ունեցած կռվում շոշափելի ջարդ են տալսի արաբներին: Այս ճակատամարտից հետո արաբներին պարտության մատնեցին նաև Կոգովիտ գավառի Որդսպու բնա-կավայրում: Արաբները շարժվում են Կոգովիտ գավառի ամենանշանավոր բերդերից մեկի` Արծափի վրա, որը և կարողանում են գրավել: Այնուհետև սկսվում է ավերածություններն ու կոտորածը, սակայն արաբները դեռ չէին հասցրել վայելելու իրենց հաղթանակը, երբ հաջորդ առավոտ անսպասելի արաբների համար Արծափ հասավ հայոց սպարապետը իր 2000 հեծյալներով: Նա շեշետակի հարվածով նույն օրը կարողացավ ջախջախել արաբների 3000-ոց ուժերին և խլել ավարը ու ազատել բոլոր գերիներին: Միայն այս ամենից հետո բյուզանդական զորքերը համար-ձակվեցին ճակատամարտ տալ արաբներին, երբ նրանք պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական, բայց մինչ այդ դեպքերին անդրադառնալը բյուզանդական զորավարը իր կրած պարտության մեղքը բարդեց հայոց սպարապետի վրա և զրպարտությամբ ձեռբակալեց Ռշտունուն : Միայն տարիներ անց սպարապետը արդարացվեց և կայսեր կողմից նշանակվեց Հայաստանի կառավարիչ և ուղարկվեց հայրենիք: Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությւնները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում: Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից: Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ:


Հայ-արաբական պայմանագիրը

652թ. Ռշտունին մեծամեծ ընծաներով մեկնեց Դամասկոս և համաձայնության եկավ Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Պայմանագրի համաձայն`
1. Հայաստանը ընդունում է Արաբական խալիֆայւթյան գերիշխանությունը
2. Օտար պետությունների հարձակման ժամանակ խալիֆայությունը պատրաստվում էր պաշտպանել հայերին
3. Հայերը 3 տարով ազատվում էին հարկային պարտականություններից, իսկ հետո տրվելիք հարկի չափը որոշակիորեն չէր նշվում, այն պետք է որոշեին իրենք` հայերը:
4. Հայաստանին իրավունք էր տրվում պահելու 15000 այրուձի:
5. Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին արագժբական կայազորներ:
Սակայն ձևականորեն ճանաչելով Արաբական խալիֆայության գերիշ-խանությունը` Հայաստանը, փաստորեն, պահպանում էր իր ինքնուրույ-նությունը: Հայ-արաբական պայմանագիրը դրական դեր խաղաց երկրի կյանքում, թեև հետագայում էլ Հայաստանը մերթընդմերթ ենթարկվում էր արաբների ասպատակություններին: Հայաստանի վիճակը բարելավվեց միայն այն ժամանակ, երբ Ասորիքը կառավարիչ Մուավիան խալիֆ հռչակվեց և վերականգնեց հայ-արաբական դաշինքի պայմանները: Գրեթե մինչև 7-րդ դարի վերջը Հայաստանը կիսանկախ վիճակում էր գտնվում: Այդ ընթացքում առաջադիմեց տնտեսությունը ևզարգացավ մշակույթը: Վերականգնվել էր երկրի բնականոն առաջընթացը, աշխուժացել առևտուրը, կառուցվել էին համաշ-խարհային նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձաններ: 7-րդ դարի վերջին խպալիֆայությունը առավելության հասավ Բյուզանդիայի նկատմամբ և որոշեց վերջնականապես նվաճել Հայաստանը: Հաբիբ իբն Մասալայի` հետագայում խալիֆ Աբդել Մելիքի եղբայր Մուհամեդ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և ավերեցին երկիրը: Կողոպուտը, թալանը, տիրում էր ամենուրեք: Երկարատև պաշարումից հետո տիրացան նաև Սևանա կղզուն: Հայաստանը նվաճելուց հետո Մուհամեդը շարժվեց դեպի Վրաստան, հնազանդեցրեց նաև Աղվանքը և հասավ մինչև Դերբենդի ամրությունները: Այս բոլոր շրջանները միավորեցին մեկ վարչական միավորի կազմում, որը ստացավ Արմինա անվանումը / մոտ 700թ./: Արմինիայի առաջին ոստիկանը /կառավարիչ/ դարձավ Աբդալահը: Հայաստանի բնական զարգացումը դարձյալ արգելակվեց ու խիստ դանդաղեց, այս անգամ 1.5 դարով: Հայ ժողովուրդը երկարատև պայքարի ընթացքում պետք է փորձեր վերականգնել իր ազգային անկախությունը:


Հայ ժողովրդի ազատագրական ընդվզումները արաբական տիրապետության դեմ: 703թ. ապստամբության պատճառները

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում երկիրը կառավարելու համարնշանակվում էր հատուկ պաշտոնեա, որին հայերը ոստիկան էին անվանում: Նրա գլխավոր պարտականությունն էր հնազանդության մեջ պահել երկիրը, պաշտպանել հարձակումներից և ապահովել նր անդորրությունը: Ոստիկանի նստավայրն էր Դվինը: Ոստիկանից բացի երկրի ղեկավարման մեջ ծանրակշիռ դիրք ունեին ևս 2 բարձրաստիճան արաբ պաշտոնյաներ /փոստային ծառայության ղեկավարը և գլխավոր հարկահանը/: Փոստային ծառայության ղեկավարը հետևում էր ոստիկանի գործողություններին և յադ մասին տեղյակ պահում խալիֆին: Հայաստանի ներքին կյանքում ազդեցիկ դիրք էր գրավում երկրի փաստական կառավարիչը` Հայոց իշխանը: Նա հայ նախարարների ղեկավարն էր և պատասխանատու էր խալիֆի առջև նրանց գործողությունների համար: Նա էր հոգում, որ հայոց այրուձին մասնակցի արաբների մղած կռիվներին: Նա նաև հանդիասանում էր միջնորդ արաբների ու հայ նախարարների միջև: Մյոպարտականությունն էր երկրից գանձվող հարկերի հավաքումը: Հայոց իշխանի Բագրատունիների ժառանգական մենաշնորհն էր: Երկրորդ դիրքը նախարարների շրջանում զբաղեցնում էր սպարապետը: Հայոց իշխանի մահվան կամ երկարատև բացակայության դեպքում սովորաբար նա էր կառավարում երկիրը: Երկրի կյանքում ամենահեղինակավոր դեմքերից էր նաև հայոց կաթողիկոսը, որը շարունակում էր ղեկավարել Մեծ դատավարություն գործակալությունը: Չնայած այս ամենին` Արաբական խալիֆայության ենթակա տարածքները կառավարելու գործում ստեղծվել էր հատուկ ծրագիր, որը և եռանդուն կերպով կենսագործվում էր: Նախ խալիֆայությունը Հայաստանում իր դիրքերն ամուր պահելու նպատակով բերդերում և ամրոցներում մշտական զորք էր տեղավորել: Իրենց ռազմական ծառայությունը ավարտած արաբ զինվորները բնակեցվում էին Հայաստանի քաղաքներում` Դվինում, Նախճավանում, Կարինում, Խլաթում, Արճեշում:Որոշակի ժամանակահատված հոտո այս քաղաքները դառնում են խալիֆայության ռազմական և վարչական հենակետները Հայաստանում: Հատկապես դաժան և անողոք կերպով էր արտահայտվում հարկային քազաքականությունը: Եթե սկզբում արաբները բավարարվում էին գլխահարկի /զիջե/ վճարումով, ապա խալիֆայության դիրքերը ամրապնդվելուց հետո փոխվեց նաև մոտեցումը այս բնագավառում: Բացի գլխահարկից, որը նկատելիորեն ծանրացավ, հայերը պետք էթնաև հողահարկ /խարաջ/ վճարեին: Առանձին դեպքերում հարկադրոիւմ էին, որպեսզի բնակչությունը մասնակցի խոշոր շինրարական աշխատանքներին, ինչպես նաև կերակրել և օթևան տրամադրել արաբ զինվորներին: Հարիս կամ Հերթ ոստիկանի օրոք 725թ. Հայաստանում աշխարհագիր անցհացվեց և հարկերը զգակիորեն ավելացվեցին: Ավելի ահավոր էր այն, որ այսուհետ հարկերը գանձվելու էին նոր սկզբունքով: Եթե նախկինում արաբները հաշվի չէին ատանում երդը` հայակակն նահապետական բազմանադամ գերդաստանը, ապա այժմ նկատի էին ունենում ընտանիքի անդամների թիվը: Այս քայլով բնակչության վիճակը զգալիորեն վատացավ, սկիզբ առան անվերջ բողոքներ: Արաբները հաճախ չէին վստահում հայոց իշխաններին և իրենք իէն հավաում հարկերը: Նրանք իրենց հասանելիքը գանձում էին ընդգծված խստությամբ` թույլ տալով տարաբնույթ կամայականություններ: Գյուղացիներից, քաղաքային ռամիկներից ու ազնվականներից բացի սկսեցին նաև հարկեր գանձել հոգևորականներից: Ստեղծված տնտեսական և քաղաքական անապահով վիճակը բնակչության որոշ մասին հարկադրում էր ապաստան որոնել օտար երկրներում: Հայ բնակիչները հիմնականում գաղթում էին Բյուզանդիա: Այս ամենը հայ ժողովրդի համար դարձել էր սովորական երևույթ: ռավել բարեբեր հողատարծքները շնորհվում էին արաբ վերաբնակիչներին, հայերին քշում էին լեռնային տարածքներ: Արաբական ցեղերը զբաղվում էին իրենց ավանդական անասնապահությամբ և բնական է, որ ընդարձակ ցանքատարածությունները վերածում էին արոտավայրերի: Հատկապես վնասվում էր երկրի տնտեսությունը, այգեգործությունը ու պտղաբուծությունը: Հայ իշխանական տները զգալիորեն թուլացան. Մամիկոնյանները և Կամսարակնները հեռացան պատմության ասպարեզից, արաբ վերաբնակիչները հիմք դրեցին ինքնուրույն պետական կազմավորումների` ամիրայությունների, որոնք հաճախ բախվում էին հայ իշխանների, իսկ հետագայում Բագրատունի թագավորների հետ: Ասպարեզ եկն օտար, եկվոր տարրերը, որոնց համար խորթ էր երկրի կենսական շահերը : Այսպիսի աղետալի վիճակում էր հայտնվել հայ ազգաբնակչությունը իր իսկ սեփական հայրենիքում: Անշուշտ հայ ժողովուրդը չէր կարող հանդուրժել օտարի կորստաբեր բռնակալությունը և միանգամայն տրամաբանորեն, ազգային կենսակերպին համապատասխան 1.5 դար անընկճելի պայքար մղեց իր ազատությունն ու անկախությունը վերականգնելու համար:




703թ. ապստամբությունը

Արաբները իրենց ամբողջ տիրապետության ընթացքում ի վիճակի չեղան ոչնչացնել հայ նախարարական դասը: Հայ նախարարները, երբ տեղեկացան արաբ ոստիկանի ծրագրին, գաղտնի ժողով գումարեցին Սմբատ Բագրատունու գլխավորությամբ, քանի որ հայոց այրուձին խիստ սակավաթիվ էր արաբների դեմ բասահայտ ահանդես գալու համար, ուստի նախարարները որոշեցին հեռանալ երկրից և ապաստանել Բյուզանդիայում: Երբ Սմբատ Բագրատունու 2000 այրուձին գտնվում էր Ակոռի գյուղի մոտ, նրանց հասավ արաբական 5000 զորաբանակը: Մնում էր մեկ ելք` կռվել թշնամու դեմ: Սմբատը գերադասում է դիրքեր գրավել Ակոռիից ոչ հեռու գտնվող Վարդանակերտ ավանում և ամրանում այնտեղ: Արաքսի ձախ ափին գտնվող այս գյուղը վերածվում է ռազմական ամրացված ճամբարի: Սմբատը աշխատում է խուսափել ընդհարումից և հատուկ բանագնաց է ուղարկում արաբենրի մոտ` համոզելու, որ չհետապնդեն իրենց, քանի որ իրենց բոլոր կալվածքները և ունեցվածքները թողնում և հեռանում են: Սակայն արաբները չցանկացան ընդառաջ գնալ հայերին: Ընդհարումը դարձավ անխուսափելի: 702-703թթ. Արարատյան դաշտի խստաշունչ ձմեռն էր, արաբական զորքն ամբողջ գիշեր մնացել էր դրսում և կորցրել էր մարտունակությունը: Հաջորդ առավոտյան հայկական հեծելազորը արաբներին թույլ չտալով ուշքի գալ` նախահարձակ եղավ: Արաբները անակնկալի գալով` այլևս չկարողացան կանգնեցնել հայ զինվորների կատաղի գրոհը: Թշնամին կրում է մարդկային մեծ կորուստներ: Կենդանի մնացածները սարսափից խուճապահար դիմեցին փախուստի դեպի Արաքսի աջ ափը :Արաբ զինվորները խումբ-խում բ նետվեցին դեպի սառցակալած գետը, որը չդիմացավ մարդկանց ու ձիերի ծանրությանը: Ջարդվեց և ջրի հատակը տարավ թշնամու կենդանի մնացած զինվորների մեծ մասին: Արաբական 5000 զինվորներից հազիվ կարողացան փրկվել 300 հոգի, որոնց հայերը մեծահոգաբար ներում շնորհեցին և թույլ տվեցին հետ վերադառնալ: 703թ. Վարդանակերտի ճակատամարտը փառքով պսակվեց և արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի բարձրացրած առաջին ապստամբությունը լուրջ կորուստներ պատճառեց: Այս դեպքերին զուգընթաց նույն թվականին ոտքի ելան նաև Ռշտունյաց գավառի բնակիչները, որոնց առաջնորդում էր Վասպուրականի Աշոտ իշխանի որդի Սմբատը: Ռշտունցիները իրենց գավառի Գուկանք գյուղի մոտ հանդիպելով արաբական գնդերին կռվի են բռնվում նրանց հետ և ջախջախելով վերջիններիս կենդանի մանցածներին հարկադրում են նահանջել: Սմբատ իշխանը համեմատաբար փոքրիկ ուժերով սկսում է հետապնդել փախչող արաբներին, որոնցից 280 հոգի հազիվ կարողացան իրենց գցել գյուղի եկեղեցին և ներում խնդրել :Հայերը ի պատասխան նրանց ասեցին. <<Մենք սովորել ենք մեր հայրերից, որ ողորմություն արժե անել նրանց, որոնք գիտեն ողորմել, իսկ դուք անողորմ եք և ողորմության արժանի չեք>>: Երևբ արաբները տեսան, որ այս ձևով իրենք ազատվել չեն կարող փորձեցին կռվով փրկել իրենց կյանքը: Գուկանքում սկսվեց անողոք մարտը: Հայերը, ոգևորված իրենց տարած մի քանի հաղթանակներով, գրոհի նետվեցին և ոչնչացրին մինչև վերջին մարդը: Վարդանակրետի և Գուկանքի հաղթանակից ոգևորվելով շատապեց ապստամբել նաև Այրարատ աշխարհի Վանանդ գավառը: յստեղ ապստամբներին ղեկավարում էի ն Կամսարականները: Վանանդի ապստամբերին ևս հաջողվեց փայլուն հաղթանակ տանել արաբական խոշոր ուժերի նկատմամբ: Այս դեպքերից ետո Սմբատը կարողացավ բարեկամական կապեր հաստատել Բյուզանդիայի կայսեր` Տիբերիոս 3-ի հետ / Աբսիմարիոս 698-705/ և նրանից կյուրոպաղատության կոչում ստանալով` իր զինակիցներով անցավ Տայոց աշխարհ և հաստատվեց Թուխարք ամրոցում: Երկորւմ մնացած մյուս նախարաները որոշեցին հաշտության ուղիներ որոնել խալիֆի հետ :Նրանց անհանգստությունը մեծացավ այն ժամանակ, երբ իմացան, որ Աբդել Մելիք խալիֆը Մուհամեդ բեն Օքբարին մեծ ուժերով ուղարկել է Հայաստան: Հայերը հատուկ պատգամավորություն ուղարկեցին Դամասկոս` Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի գլխավորությամբ /677-703թթ./, որպեսզի նա կարողանա մեղմել խալիֆի բարկությունը, սակայն կես ճանապարհին մահացավ և գործը մնաց անավարտ: Թեև 703թ. ապստամբությունը անհաջողությամբ ավարտվեց, բայց կարևոր նշանակություն ունեցավ, քանզի վերջնական հաղթանակի հույս արթնացրեց ժողովրդի մեջ, ամրապնդեց հայ զորականների մարտական ոգին: Խալիֆայությունը հարկադրված էր հաշվի առնել հայերի բուռն դիմադրությունը և փոխել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Արաբները շուտով ճանաչեցին հայ նախարաների ժառանգական հողատիրության իրավունքը, ինչը շատ կարևոր զիջում էր: Խալիֆայությանը ենթակա երկրներում քրիստոնյա իշխանները որպես կանոն իրավունք չունեին իրենց տիրությները ժառանգաբար հանձնել իրենց որդիներին: Վարդանակերտի և Գուկանքի պարտության վրեժը արաբները լուծեցին 705թ. երբ հատուկ կարգադրություն արվեց խալիֆից: Նախճավանի արաբ զորավար Կասիմը քաղաք հրավիրեց հայ նախարարաներին իբր թե կամենում է այրուձիի հաշվառում կատարել և ռոճիկ վճարել զորավարներին: Խաբեությամբ ձերբակալելով 100-ավոր մարդկանց նրանց փակեցին Նախճավանի և մոտակա Խրամ ավանի եկեղեցում և հրկիզեցին: Այս ոճրագործության հեղինակն երը հույս ունեին, որ կարող էին կոտրել հայ ժողովրդի մարտական հոգին, սակայն չարաչար սխալվեցին:


774-775թթ. Ապստամբությունը
8-րդ դարից սկսած արաբները իրենցտիրապետության հյուսիսային սահմանների ապահովության համար կատաղի պատերազմներ էին մղում Կովկասյան լեռնաշղթաներից դեպի հյուսիս ապրող ժողովուրդների դեմ և միայն Մրվան ոստիկանի ժամանակ կարողացան հաստատվել Դերբենդում, որն էլ դարձավ խալիֆայության ամենախոշոր ամրությունը Կովկասի սահմանագլխին: Օգտագործելով հայ նախարարների միջև եղած հակասությունները և թշնամանքը ջլատում ու քայքայում էին հայկական ռազմական ուժերը: 725թ. անցկացված նոր աշխարհագրից հետո հարկային քաղքականությունը ավելի խստացվեց, իսկ 740-ական թ-ի սկզբին խալիֆայության ներսում ծագեցին գահակալական արյունահեղ կռիվներ, որոնք գլխավորում էին Օմայանների ոխերիմ հակառակորդները` Աբբասյանները: Այս կռիվները շարունակվեցին մինչև 750թ., երբ Օմայան Մրվանի սպանությունից հետո հաստատվեց արաբական նոր դինաստիա` Աբբասյաների դինաստիան /հենց այս շրջանում է, որհպատակ երկրներում այդ թվում Արմինիայում, փորձեր արվեցին ապստամբելու միջոցով թոթափել խալիֆայության իշխանությունը/: Այս ընթացքում Հայաստանի քաղքական և տնտեսական կյանքում հիմնական դեր կատարող նախարները Մամիկոնյաններն ու Բագրատունիներն էին, որոնց հարում կամ ազդեցության տակ էին գտնվում մեծ ու փոքր մյուս ազնվականները: Բագրատունիները իրնեց դիրքերը Հայաստանում ամրապնդելու համար մեծ մասամբ փորձում էին համակերպվել խալիֆայությանը, իսկ Մամիկոնյանները որոշ հույսեր կապելով Բյուզանդիայի հետ, ուզում էին նրանց օգնությամբ տապալել արաբական տիրապետություը և միանգամայն տրամաբանական է, որ խալիֆայությունը նախապատվությունը պետք է տար Բագրատունիներն և ոչ թե Մամիկոնյաններին:

No comments:

Post a Comment