Friday, April 29, 2011

Հայաստանը կրկին Սոհեմոսի թագավորության տարիներին

Հայաստանը կրկին Սոհեմոսի թագավորության տարիներին
166թ. հետո մինչև Սեպտինիոս Սևերոս կայսրը /193-211թթ./ մոտ 25 տարի` քառորդ դար, ոչ մի տեղեկություն պատմական Հայաստանի վերաբերյալ չունենք: Այդ մշուշը որոշ չափով լուսավորում է Վաղարշապատում գտնված հունարեն և 2 լատիներեն արձանագրություններ: 165թ. հռոմեական բանակը վերադառնալով Հարավային Միջագետքից իր հետ բերեց ժանտախտ, որը տարածվել էր ամբողջ Առաջավոր Ասիայում` հասնելով ընդհուպ ԵՎրոպա: Վաղարշապատում գտնված հունարեն արձանագրությունը պետք է փորագրված լիներ հենց այդ տարի: Արձանագրություններից տեղեկանում ենք, որ Էլիոս Վալենտը, որիը Վաղարշապատում տեղակայված հռոմեական լեգեոնի հրամանտարն էր տապանաքար է դնում միաժամանակ մահացած 35 տարեկան կնոջ և 10տարեկան դստերը: Արձանագրության մեջ հիշատակված Էլիոս Վալենտը հանդիսանում էր Հայաստանում, Իբերիայում և Ալբանիայում /Աղվանք/ տեղակայված հռոմեական բանակի առաջի հրամանատարներից մեկը: Վաղարշապատի մյուս արձանագրությունները 176թ. տեղեկացնում է, որ Մարկոս Ավրելիոս կայսեր միաժամանակ /173-176թթ./Վաղարշապատում էր տեղավորված հռոմեական կայազորը Կապադովկիայի լեգատ Արիոս Անտոնինոսի հրամանատարության ներքո: Նաև իրազեկվում են, որ կառուցվել է մի ամրություն, որի պատի մեջ էլ դրված է եղել հետևյալ արձանագրությունը: Մյուս լատիներեն արձանագրությունը թվագրվում է 185թ.-ով: Կայսեր Կոմմոդոսի /180-192թթ./անունը ջնջված էր նրա մահից հետո, ինչպես շատ ուրիշ արձանագրությունների մեջ: Արձանագրություններից տեղեկանում ենք, որ շարունակվում էին Վաղարշապատի միջաբերդի ամրությունների շինարարական աշխատանքները Ապոլլինարյան լեգեոնի զորամասերի կողմից: Կապադովկայն զինվորական շրջանի լեգատ Կելիոս Կալվինի ընդհանուր հրամանատարության ներքո: Վաղարշապատում աշխատանքների ղեկավարն էր Ցենտուրիոն Ավրելիոսը: Հիշատակված արձանագրությոուններից կարելի է եզրզկացնել, որ Սոհեմոսի գահակալոիթյան տարիներին/163-186թթ./ Վաղարշապատռում տեղեկայված են եղել հռոմեական զորամասեր, որոնց հիմնական խնդիրն էր հանդիսանում պաշտպանել Հռոմի շահերը:

No comments:

Post a Comment