Friday, April 29, 2011

Մեծ Հայքի թագավորության վերականգնումը

Մեծ Հայքի թագավորության վերականգնումը

Թեպետ հռոմեացիները ճնշել էին ապստամբությունը, սակայն միևնույն ժամանակ հարկադրված էին հետ կանգնել իրենց ծրագրից` Հյաստանը հռոմեական պրովինցիա դարձնելուց: Նորից վերականգնվեց նախկին դրությունը: Այսինքն հայակական թագավորությունը պահպանվեց և այն նորից հանձնվեց Սոհեմոսին: Լուկիոս Վերոսը, գալով Նոր քաղաք, ապստամբության փորձ անողներին խոսքով ու գործով հնազանդեցրեց, իսկ հետո հայտարարեց, որ Նոր քաղաքը կլինի գլխավոր քաղաքը: Նոր քաղաք Վաղարշապատը, սակայն պաշտոնապես հայտարարվում է Մեծ Հայքի թագավորության գլխավոր քաղաք` այսինքն մայրաքաղաք, որտեղ և տեղեկայվում է հռոմեական լեգեոնները: Այս ամենից հետո հետևեց կարգադրությունը Սոհեմոսին բերել Հռոմից և նորից բազմեցնել հայկական գահին: Կապադովկիայում տեղակայված հռոմեական 2 լեգեոններից մեկը զորահրամանատար Թուկիդիդեսին Վերոսը հանձնարարում է Սոհեմոսին անձամբ բերել Հայաստան: Հռոմեական գրող Կոռնելիոսը/2-րդ դար/ իբրև դեպքերի ժամանակակից նշում է.<Մարկոս Ավրելիոսը գերադասեց թագավորությունը Հայաստանում հանձնել Սոհեմոսին, և ոչ թե Վաղարշին և, իսկ Բակուրին զրկեց թագավորությունից>>: Տվյալ դեպքում հազիվ թե Վաղարշ անվան տակ պարթևական թագավոր Վաղարշ 3-րդին պետք է հասկանալ: Կարելի է ենթադրել, որ սա գահնկեց արված հայոց թագավոր Վաղարշն է: Հավանաբար այս Վաղարշը նույնպես տարվել է Հռոմ և համարվել հայկական գահի հնարավոր թեկնածու: Այնուամենայնիվ գերադասվել է Սոհեմոսը, որը և թագավորել է Հայաստանում 2-րդ անգամ/164-186թթ.: Հայաստանում պատերազմը ավարտելուց հետո 165թ. հռոմեական զորքերը մտնում են Մեդիա-Ատրպատական, որը այդ ժամանակ ըստ երևույթին ինքնուրույն պետություն էր: Այս երկիրտ ևս նվաճելուց հետո Մարկոս Ավրելիոս և Լոիկիոս Վերոս կայսրերը ընդունում են <<մեդական>> տիտղոսը: Պարթևները հայտնվել էին դժվար իրադրության մեջ: Առկա էր երկրտրանք. շարունակել ռազմական գորխողությունները ըստ իրենց անհայտ ելքով, որի հավանական արդյունքը պետք է լիներե պարտությունը իր բոլոր բացսական հետևանքներով, մյուս ելքը` ռազմական գործողությունների դադարեցումը և խաղաղության պայմանագիրը ստորագրելը: 2 ուղղություններն էլ պարթևական արքունիքում ունեին կողմանկիցներ: Վերջին հաշվով հաղթանակեց խաղաղության պայմանագրի ստորագրության կողմնակիցների խմբավորումը և 166թ. վորջեին հաստատվում է խաղաղություն: Ըստ խաղաղւթյան պայմանագրի կայսրության սահմանը անցնելու էր Միջագետքի արևմտյան մասով մինչև Խաբուր գետը: Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունը դարձավ Հռոմից կախյալ պետություն, իդկ հելլենականացված հինավուրց Խառան քաղաքը հայտարարավեց ազատ քաղաքկայսրության հովանացվորությոն ներքո: Միջագետքից հյուսիս գտնվող Մեծ Հայքը դարձավ Հռոմից կախյալ թագավորություն: 166թ. պայմանագիրը վերականգնեց այն դրությունը, որ գոյություն ուներ մինչև 161թ. ` Հայաստանը անվանապես հռչալկկվում էր անկախ, բայց այնուամենայնիվ, որ նրա թագավորները պետք էլինեն Հռոմի դրածոները: Սա այն առավելագույնն էր, ինչին կարող էր հասնել Հայաստանը տվյալ պատմական ժամանակշրջանում: Լուկիոս Վերոսը գահընկեց Բակուր թագավորի հետ վերադարձավ Հռոմ: Այստող Բակուրը վայելում էր Մարկոս Ավրելիոս կայսեր հովանավորությունը և իր ողբոր Միհրդատի հետ ընդունվել կայսերական նԱվրելյան ազգակցության մեջ: Ինքը և իր եղբայրը կրում էին Ավրեելիան պատվանունը: Պետք է նշենք մի շատ կարևոր հանգամանբք. Մարկոս Ավրելիոս կայսրը այդպես էլ Բակուրից չվերցրեց արքայական աստիճանը Բակուրը այն պահեց մինչև իր կյանքի ավարտը: Դեռևս 16-րդ դարի վերջում Հռոմում մի մարմարե զոհասեղանի վրա պահպանվում էր Բակուրի մի հունարեն արձանագրություն փորագրված 164թ. և նվիրված նրա մահացած եղբոր Ավրելիոս Միհրդատի հիշատակին, ուր Բակուրը անվանված է <<Ավրելիոս Պակորոս թագավոր Մեծ Հայքի>>: Հռոմ տարված գահընկեց Բակուրի անունը շարունակում էր արծածվել Հռոմի պետական շրջաններում, իբրև հայկական գահի հնարավոր թեկանածու Սոհեմոսի և Վաղարշի կողքին: Մարկոս Ավրելիոս և Լուկիոս Վերոս կայսրերը Հռոմում իրենց հաղթահանդեսը տոնեցին 166թ. օդոստոսի 23-ին: Նրանց հաղթանակը հավերժացնելու նպատակով Մարկոս Ավրելիոսի հրամանով Հռոմում կառուցվեց մի հոյակերտ կոթող, որի վրա քանդկված էին վերոհիշյալ իրադարձությունները: Այժմ էլ կարելի է Հռոմում տեսնել այդ կոթողը, որի վրա գրված էր.<<Ավրելիոս կայսրը հայերին, պարթևներին և գերմանացիներին մեծ պատերազմում հաթելուց հետո հաղթանակի այս կոթողը իբիև կատարված գործերի հիշատակ նվիրել է իր հորը` Անտոնիոս Պիոս կայասրին>>: Նոր իրադրության մասին աշխարհին տեղյակ պահելու համար կայսրության փողերանոցում 163-186թթ. թողարկում են ոսկյա, արծաթյա, բրոնզե դրամներ: 166թ. խաղաղության պայմանագիրը ունեցավ մեծ նշանակություն: Այն սահմանագիծը, որը որոշվեց Միջագետքում գոյություն ունեցավ գրեթե մինչև արաբների նվաճումները` 7-րդ դարի կեսերը: Մեծ Հայքի թագավորությոն սահմանները հարատևեցին մինչև բաժանումը` 387թ.:

No comments:

Post a Comment