Friday, September 11, 2009

Հայ Ժողովրդի Ազատագրական պայքարը Արաբների Դեմ Ը. Եվ Թ. դարերին

1- 702-705 թթ. առաջին զինված ապստամբությունը
Հայաստանը 7-րդ դարի կեսից արդեն Արաբական Իսլամական Խալիֆայության լուծի տակ էր: Արաբները փորձում էին ոչնչացնել հայ նախարարների զորական ուժը: Այդ պատճառով՝ 702 թվին սպարապետ՝ Սմբատ Բագրատունին հայ նախարարների հետ գաղտնի խորհրդակցություն է կատարում, եվ որոշվում է ապստամբություն կազմակերպել արաբների դեմ: Հայ նախարարներին հաջողվում է հավաքել 2000 հեծյալ:
Սմբատ Բագրատունին իր զորքերով ամրանում է Ակոռռիի մոտ Վարդանակերտ գյուղում: Արաբները նրա դեմ ուղարկում են արաբական 5000-անոց բանակ:
Պատերազմը տեղի է ունենում Վարդանակերտում 703 թվին: Հայերը մեծ հաղթանակ ն տանում, իսկ արաբները մեծ զոհեր տալով նրանից հազիվ 3ՕՕ հոգի ազատվում է:
Վարդանակերտի հաղթանակի լուրը թառքով տարածվում է ամեն տեղ, ոտքի են ելնում Ռշտունիները որոնք Գուգանքում հավաքված արաբներին ոչնչացնում են:
Վարդանակերտից եվ Գուգանքից հետո ապստամբում են Կամսարականները Վանանդ գավառում: Այստեղ եվս հայերին հաջողվում է հաղթանակ տանել:
Սակայն Սմբատ Բագրատունու կյուրապաղատության կողում ստանալուց հետո Բյուզանդիայի կայսրի կողմից՝ մնացած հայ նախարարները սկսեցին հաշտություն որոնել արաբ խալիֆի մոտ: Սակայն խալիֆը մեծ բանակով Հայաստան է ուղարկում Մուհամմեդ իբն Օքբային որը 705 թվին ճնշում է հայերի առաջին զինված ապստամբությունը:

2- 744-754 թթ. ապստամբությունը
725 թ. արաբների անցկացրած նոր աշխարհագրից հետո հարկային քաղաքականությունը խստացվեց, իսկ 740-ականներին բռնկվեց արաբական գահակալական կռիվները:
Այդ ժամանակ Հայաստանում հիմնական դեր էին կատարում Մամիկոնյաններն ու Բագրատունիները: Բագրատունիները փորձում էին համակերպվել խալիֆայության հետ, իտկ Մամիկոնյանները ուզում էին Բյուզանդիայի օգնությամբ տապալել արաբական լուծը:
Դրա համար էլ Հայաստանի արաբ ոստիկանը Աշոտ Բագրատունուն՝ Վասակի որդին նշանակում է հայոց իշխան եվ սպարապետ, իսկ Սմբատ Մամիկոնյանների երկու որդիներին՝ Գրիգորին եվ Դավթին կալանավորում ու աքսորում է Եմենի անապատները: 743 թվին արաբական գահակալական կռիվների ժամանակ աքսորից ազատվում եվ Հայաստան են վերադառնում Գրիգորն ու Դավիթը:
Նրանք վերադառնալով սկսում են պատրաստել ապստամբություն, քաշվելով Տայք նահանգը: սկզբում Աշոտ Բագրատունին էլ մասնակցում է ապստամբության, սակայն նախարարների միջեվ պառակտումներ ծագելով Աշոտը հեռանում է Բագրեվանդ: Սակայն Գրիգորի զորքերը հետապնդում են Աշոտին եվ նրան Հազր գյուղին մոտ վերցնում ու կուրացնում են:
Ապա Գրիգորը անցնուն է Կարին որտեղ հիվանդանալով մահանում է: Իր տեղն է անցնում ապստամբության գլուխ եղբայրը՝ Մուշեղը: Սակայն արաբական խալիֆայությունում խաղաղություն է տիրում 750 թվին, երբ Աբբասյան դինաստիան տիրում է գահին: 754 Էլ-Մանսուր խալիֆը (754-775) մեծ բանակ է ուղարկում Հայաստան եվ ճնշում է ապստամբությունը:

3- 762 թ. ազատագրական կռիվները Վասպուրականում
762 թ. Ատրպատականի արաբ զորավար՝ Սուլեյմանը արշավանք է կատարում Վասպուրականի վրա, անխնա կոտորելով բնակիչներին:
Նրա դեմ դիմադրություն կազմակերպեցին Վահան Արծրունու երկու որդիները՝ Համազասպն ու Սահակը: Բռնկվում է անհավասար մարտը, եվ շուտով Համազասպը մահացու վերքով զոհվում է: Սահակն իր եղբոր հերոսական մահը տեսնելով նետվում է արաբների խիտ շարքերին մեջ, շատերին սպաննում է ու ինքն էլ զոհվում:
Համազասպի ու Սահակի հերոսական մահվան լուրը տարածվում է ամբողջ Վասպուրականում: Արաբների դեն սկսվում է պայքարի երկրոդ շրջանը հրամանատարությամբ՝ Գագիկ Արծրունու զոհվածների 3-րդ եղբայրը:
Գագիկը արաբների հետ ունեցած մի ընդհարման ժամանակ կարողանում է սպաննել Սուլեյմանին: Այնուհեսեվ արաբները նորանոր ուժեր են ուղարկում Գագիկի դեմ, ընդհարումների հիմնական բեմը դառնում է Վասպուրականի հայնի Նկան բերդը որտեղ ամրացել էր Գագիկը:
Խալիֆը նոր զորամասեր է ուղարկում, եվ արաբները պաշարում են Նկանը սակայն չեն կարողանում գրավել: Այնուհետեվ արաբների զորահրամանատարը հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում Գագիկին, սակայն խաբելով ձերբակալում է նրան ու նրա երկու որդիներին եվ աքսորում Արաբիա (Բաղդադ քաղաք), որտեղ մահանում է Գագիկը, իսկ որդիները որոշ ժամանակ վերջ ազատվում են:

4- 774-776 թթ. Մեծ Ապստամբությունը

Էլ-Մանսուր խալիֆը Հայաստան է ուղարկում Խորասանից վարձկան զինվորներ որոնք գազանություններով մեծամեծ աղետների պատճառ են դառնում: Սաստկանում են նաեվ հավաքված հարկերը:
774 թ. սկսվում է խալիֆայության դեմ ծավալված ամենամեծ ապստամբությունը, որի գլխավորն էր Հմայակ Մամիկոնյանի որդի՝ Արտավազդը:
Արտավազդը գալով Դվին զինում է իր ջոկատը: Անցնելով Կումայրի այնտեղ ջարդում է արաբ հարկահավաքներին: Արաբները թարմ ուժեր են ուղարկում Արտավազդի վրա, որը տեսնելով թշնամու ուժի գերակշռությունը՝ նահանջեզ դեպի Վրաստան: Արաբները հետապնդեցին Արտավազդին, եվ նրանց միջեվ ընդհարում տեղի ունեցավ Ախալցխայում, սակայն արաբները չկարողացան խանգարել Արտախազդի նահանջը:
Ապստամբության նոր ղեկավար դարձավ Հրահատ Մամիկոնյանի որդի՝ Մուշեղը, որը ջարդեց արաբներին եվ ամրացավ Արտագերսում: Նրա զորքերը կարեվոր դիրքեր գրավեցին (Դվին-Կարին) կապող ճանապարհի վրա՝ չեզոքացնելով խալիֆայության զորքերի գրոհները:
Ապստամբներին միացավ սպարապետ՝ Սմբատ Բագրատունին: Նրանք պաշարեցին Կարինը եվ քարանետ մեքենաներով մեծ վնասներ հասցրին արաբներին: 775 թվի գարնանը 30 հազարանոց արաբական զորքը բանակեց Խլաթում, հայերն էլ որոշեցին գրավել Արճեշը: Սակայն արաբները անսպասելի հարձակում կատարեցին ու մտան Արճեշ: Արճեշի աղետը այնպես արեց որ ապստամբները թողեցին Կարինի պարիսպները եվ ընտրեցին ճակատամարտը՝ որը տեղի ունեցվ Բագրեվանդի Արձնի գյուղը, 776 թվի Ապրիլի 24-ին: Հայերը տվեցին 3ՕՕՕ զոհ՝ որոնց թվւմ էին քաջ նախարաներ՝ Մուշեղ Մամիկոնյանն ու Սմբատ Բագրատունին:
Այս ճակատամարտից հետո հայոց պատմության թատերաբեմից դուրս եկան Մամիկոնյանները:


5- 850 - 855 թթ. ապստամբությունը եվ Հայաստանի ինքնավարության վերականգնումը

9-րդ դարի առաջին կեսին հինավուրց նախարարական ընտանիքները կրկին հզորացան եվ տիրեցին երկրի մեծ մասին: Ամենաընդարձակը Բագրատունիների կալվածքներն էին՝ Տարոնն ու Շիրակը: Նահատակված Սմբատ Բագրատունու որդին՝ Աշոտ Մսակերը 804 թվին ճանաչվեց (Հայոց Իշխան) եվ նստավայր դարձրեց Բագարանը:
Աշոտի մահից հետո 826 թ. նրա որդիները՝ Սմբատը դարձավ սպարապետ, իսկ Բագարատաը՝ Իշխանաց-իշխան: Այս փաստական անկախությունը այնպես էր արել որ հայերն էին հավաքում հարկերը, եվ արաբ ոստիկանները կորցրել էին իրենց հեղինակությունը:
Սակայն այս վիճակը անհանգստացնում էր Բաղդադի խալիֆին, որը Հայաստան ուղարկում է Աբուսեթը՝ հարկերը հավաքելու համար: Սակայն նրան Հայաստանի հարավային սահմաններում դիմավորում է Բագարատը, նրան հանձնելով հարկերն ու թանկարժեք նվերներ:
Ապուսեթը վերադառնում է, սակայն երկու արաբ ամիրաների տրամադրում է զորք եվ նրանց հանձնարարաում է ասպատակել Տարոնն ու Վասպուրականը: Բագարատն ու Վասպուրականի տեր՝ Աշոտ Արծրունին ջախջախում են ամիրաների զորքերը:
851 թ. հզոր բանակով նորից Հայաստան է ուղղվում Սբուսեթը, սակայն ճանապարհում մեռնելով նրան հաջորդում է որդին՝ Յուսուֆը:
Յուսուֆը ասպատակում է Վասպուրականը, ապա հրավիրում է Բագարատին նրան խոստանալով նշանակել Արմինիայի կառավարիչ: Սակայն Բագարատը հասնելով Խլաթ՝ նրան ձերբակալում են եվ շղթայակապ տանում խալիֆի մոտ: Ավերվում են Տարոնի համարյա բոլոր գյուղերը:
Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը, Հովհան Խութեցու հետ ներխուժում են Մուշ ու կոտորում արաբներին: Խեղճացած Յուսուֆը ապավինում է Մշո եկեղեցու գմբեթը, սակայն կատաղած Սասունցիներից մեկը նրան կարողանում է սպաննել:
Զայրացած խալիֆը 852 թ. գարնանը Հաայստան է ուղարկում թուրք՝ նենգ ու խաբեբա Բուղան, որը գրավում է Սասունը ու ձերբակալում Մուշի հերոսներին: Հայաստանում հաստատված արաբական ցեղերի օգնությամբ Բուղան գրավում է Արծրունիների բերդերը, ապա հաջորդ տարին ասպատակում է Սյունիքը, սակայն Արցախում Քթիշ ամրոցում պարտություն է կրում:
855 թ. Բուղան հեռանում է Հայաստանից չկարողանալով ճնշել ապստամբությունը Վասպուրականում եվ ճանաչելով Արծրունիների իրավունքները:
850-855 թթ. ապստամբությունը վերջնականապես փոխեց ուժերի հարաբերությունը հոգուտ հայերին:

No comments:

Post a Comment

Post a Comment