Wednesday, September 9, 2009

Մեսրոպ Մաշտոց 361-440 եվ Հայ Գիրերու Գյուտը Հայկական Մշակույթը Դ. – Թ. դարերին

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում 361 թվին: Սովորել է հունարեն եվ ասորերեն: Ծառայել Արշակունիների արքունիքում՝ Վաղարշապատում: Սկզբում եղել է զինվորական, ապա մտել է եկեղեցական կարգ ու դարձել հոգեվորական:
Մաշտոցը գնալով Գողթն գավառը քրիստոնեությունն էր քարոզում, սակայն բնակիչների մեջ հեթանոսությունը շատ ուժեղ էր: Այստեղ է որ Մաշտոցը համոզվում է որ ժողովրդի մեծ քրիստոնեությունը լավ տարածելու համար անհրաժեշտ է Աստվածաշունչն ու շատ ուրիշ գրքեր թարգմանվել հայերենի:
Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, եվ իր միտքը հայտնում է Վռամշապուհ արքային (392-414) եվ Սահակ Պարթեվ կաթողիկոսին (387-439), որոնք Մաշտոցին տեղեկացնում են որ պատրաստ են նրան օգնելու: Վռամշապուհ թագավորը հայտնում է որ Միջագետքում Դանիէլ Ասորի կոչվող եպիսկոպոսի մը մոտ նա տեսել է հայկական գրեր: Շուտով Դանիելյան գիրերը բերվուն են Հայաստան 403 թվին: Սակայն պարզվում է որ այդ գիրերը չեն արտահայտում հայկական լեզվի հնչյունկան առանձնահատկություններին:
Այդ պատճառով էլ Մաշտոցը իր հետ աշակերտների մի խումբ առնելով գնում է Ասորիք: Կորյունի տեղեկության համաձայն Մաշտոցը 405 թվին մեկնում է Ասորիք, նախ Ամիդ ապա Եդեսիա: Նա իր աշակերտների մ ի մասը թողնում է Եդեսիա ասորերեն սովորելու, ինքն էլ նրանց հետ մնալով, իսկ մյուս մասին ուղարկում է Սամոսատ հունարեն սովորելու:
Մաշտոցը հենց Եդեսիայում ստեղծում է հայկական նոր այբուբենը: ապա անցնում է Սամոսատ գնալով գրչության արվեստագետ՝ Հռոփանոսի մոտ, որը գեղագրական ձեվ է տալիս հայկական գրերին: Գիրերի գյուտը տեղի է ունեցել 406 թվին:
Վերադառնալով Վաղարշապատ սկսվում է հայկական ազգային դպրոցների ստեղծման գործը: Մաշտոցն ու Պարթեվը հավաքում են աշակերտներ, ու սովորեցնում են այբուբենը եվ ձեռնամուխ են լինում թարգմանական լայն գործունեության: Իրականացվում է «Թագուհի Թարգմանությանց»-ը՝ Աստվածաշունչը:
Մեսրոպ Մաշտոցը մահանում է 440 թվի Փետրվարի 17-ին, եվ իր աշակերտ Վահան Ամատունու ցանկությամբ թաժվում է Օշականում:
Մաշտոցի, Պարթեվի ու նրանց աշակերտների գործունեությունը նոր էջ բացեց հայ ժոողվրդի մշակույթի ընթացքում «Ոսկե Դար»-ով, որը Դ. – Թ. դարերին հետեվյալ մասնագիտություններով տվեց փայլուն դեմքեր:
1- Պատմագրություն
1- Ագաթանգեղոս Նրա «Պատմություն Հայոց»-ը պատմում է Հայաստանում քրիստոնեության հաստատման մասին, եվ հին հեթանոսական կրոնի մասին:
2- Կորյուն Մաշտոցի աշակերտը, գրել է Մաշտոցի կենսագրությունը «Վարք Մաշտոցի»ն:
3- Փավստոտ Բյուզանդ Շարունակում է Ագաթանգեղոսի պատմությունը, նկարագրում է Պարսկաստանի եվ Հռոմի միջամտությունները Հայաստանի կյանքին: Իր պատմությունը հասգրել է մինչեվ 387 թվի Հայաստանի բաժանումը:
4- Մովսես Խորենացի Նրա «Պատմություն Հայոց»-ը առաջին լրիվ պատմությունն է հայոց, սկսած հայ ժողովրդի ծագումից մինչեվ Ե. Դարի կեսերը: Խորենացու Պատմությունը 14 դար շարունակ դպրոցների միակ ու անփոխարինելի դասագիրքն է հանդիսացել:
5- Եղիշե Գրել է «Վասն Վարդանա եվ Հայոց Պատերազմին», որտեղ պատկերավոր նկարագրվել է 451 թվի Ավարայրի ճակատամարտը եվ Հայերի հայրենասիրական ապստամբությունը:
6- Ղազար Փարպեցի «Պատմություն Հայոց»-ում նկարագրվել է 387-485 թթ. շրջանը: Պատմական մեծ արժեք ունի Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ մղված ազատագրական շարժումներին վերաբերող տեղեկությունները:
7- Սեբեոս 7-րդ դարի Սեբեոսի «Պատմություն»-ը պարունակում է նյութեր Հայաստանի եվ Մերձավոր Արեվելքի մյուս երկրների մասին, եվ արաբական առաջին արշավանքների մասին:
8- Հովհան Մամիկոնյան 7-րդ դարի պատմիչ, գրել է «Պատմություն Տարոնո Աշխարհի»:
9- Մովսես Կաղանկատվացի 7-րդ դարի պատմիչ, գրել է «Պատմություն Աղվանից Աշխարհի», որը աշխարհում միակ պատմական աղբյուրն է աղվանների մասին: Այս աշխատությունը 10-րդ դարին շարունակել է՝ Մովսես Դասխուրանցին:
10- Ղեվոնդ 8-րդ դարի պատմիչ, իր պատմությունը նվիրված է հայերի ազատագրական պայքարին արաբների դեմ:

2- Փիլիսոփայություն
1- Եզնիկ Կողբացին Մաշտոցի աշակերտներից՝ հայ փիլիսոփայական մտքի առաջին նշանավոր ներկայացուցիչը: Գրել է «Եղծ Աղանդոց»-ը, որը հերքում է հեթանոսությունն ու զրադաշտականությունը եվ հիմնավորում քրիստոնեությունը:
2- Դավիթ Անհաղթ 6-րդ դարի փիլիսոփա, գրել է «Սահմանք Իմաստասիրության», որտեղ մեկնաբանել է հույն խոշոր փիլիսոփաների գաղափարները:
3- Անանիա Շիրակացի 7-րդ դարի խոշոր փիլսոփա եվ գիտնական: Հատուկ փիլիսոփայական աշխատանք չունի, այլ իր «Տիեզերագիտության» մեջ արտահայտել է փիլիսոփայական որոշ մտքեր: Նա արծարծել է տիեզերքի սկզբնավորության հարցը, ու բնությունը պատկերում է շարժման փոփոխության մեջ:

3- Բնական Գիտություններ
Անանիա Շիրակացին ծնվել է 7-րդ դարի սկզբներին Շիրակի Անի ավանում: Մահացել է 7-րդ դարի 80-ականներին:
Շիրակացու լավագույն աշխատություննը նրա թվաբանության դասագիրքն է, որը պարունակում է գումարման, հանման, բազմապատկման եվ բաժանման աղյուսակներ, նաեվ թվաբանական եվ խրախճանական խնդիրներ: Նրան տրվել է «մաթեմատիկոս» մականունը:
Նրա մյուս աշվատությունն է՝ «Տիեզերագիտություն»ը: Նա իր կարծիքը երկրի կլորության մասին հայտնում է առանց վերապահության:
Նրա «Աշխարհացույց»ում նկարագրված են այն ժամանակվա հայտնի օվկիանոսներ՝ Ատլանտյան եվ Հնդկականը, ծովեր՝ Միջերկրական, Սեվ եէ Կասպից ծովերի մասին: Նույնպես հայտնի աշխարհամասերը՝ Ասիա,Եվրոպա եվ Լիբիա(Աֆրիկա):

No comments:

Post a Comment

Post a Comment