Saturday, September 5, 2009

Հայաստանը Աշխարհակալ Տերություն: Տիգրան Բ. (95-55)Ք.Ա.

• Տիգրան Բ. կամ Տիգրան Մեծը (140-95-55) Ք.Ա. Արտաշես Աշխարհակալի թոռը՝Տիգրան Ա.-ի որդին էր: Նա գտնվում էր Պարթեվաստան որպես պատանդ:
Հորը Տիգրան Ա.-ի (115-95) Ք.Ա.-ի մահից հետո, Տիգրանը Պարթեվներին տալով 70 հովիտներ ազատվում է պատանդությունից, ու վեռադառնալով Հայաստան թագադրվում է Արտաշատում իբրեվ Հայոց թագավոր 95 թ. Ք.Ա.:
Տիգրանը իշխանության գլուխը անցնելուց հետո սկսում է երկրի հզորացման բրոցեսը: Նրա զորքերը 94 թվին Ք.Ա. մտնում են Ծոփք՝ որտեղի թագավոր Արտանեսը, որը Զարեհի շառավիղեն էր, հրաժարվում է գահից հօգուտ Տիգրանին: Ծոփքը դարեր հետո վերամիավորվում է Մեծ Հայքին մեկ հայկական պետականության մեջ:
Այնուհետեվ Տիգրանը դաշնակցում է Պոնտոսի թագավոր Միհրդատ Զ. Եվպատորի հետ, որը իր աղջիկը Կլեոպատրան կնության է տալիս Տիգրանին: 93 թ. Ք.Ա. Տիգրանի եվ Միհրդտաի դաշնակից ուժերը մտնում են Կապադովկիա, սակայն Հռոմեական ուժերի հետ չընդհարվելու համար ետ են քաշվում:
87 թ. Ք.Ա. Հայկական ուժերը ներխուժում են Ատրպտական-Մեդիա, ապա Պարթեվաստան հասնելով Էքբաթան քաղաքը: Պարթեվից թագավորը Տիգրանին զիջում է Ատրպատականից եվ Հյուսիսային Միջագետքից, ու նաեվ «արքայից-արքա» տիտղոսից որը կրում էր Պարթեվաց թագավորը: Այդ տիտղոսը սկսվում է արձանագրվել Տիգրանին դիմանկարը կրող դրամների վրա: Տիգրանը նվաճում է Կորդուք, Ադիաբենե եվ Օսրոյենեն: Ապա գրավելով Մծբինն ու Եդեսիան մոտենում է Սելեվկյան թագավորության: 83 թվին Ք.Ա. Տիգրանը Անտիոքում կը բազմի Սելեվկյան գահի վրա՝ իր նվաճումները հասցնելով մինչեվ Լիբանան եվ Պաղեստին:
Տիգրանի տերությունը տարածված էր՝ Միջերկրականից Եգիպտոս, եվ Կասպից ծովից ու Կուր գիտից Միջագետք:
Տիգրանը Սելեվկյանների վրա նահանգապետ նշանակում է Բագարատ զորավարը՝ Անտիոքի մեջ, իսկ իր եղբայրին Գուրասին՝ Մծբինի մեջ Հյուսիսային Միջագետքի նահանգապետ:

Տիգրիսի վերին հոսանքում՝ Աղձնիքի նահանգում Տիգրանը կառուցում է Տիգրանակերտ անվամբ քաղաքը, որը դառնում է նրա նոր մայրաքաղաքը:
Այնտեղ նա բնակեցնում է շատ տեղերից բերված ժողովուրդներ որոնցմէ էին հրեաները:

Հռոմեական Հանրապետությունը հանգիստ աչքով չեր դիտում Հայկական եվ Պոնտական հզորացման եվ նվաճումներին: Նրանք արեվելք են ուղարկում Լուկուլլոս զորավարը, որը կարողանում է հաղթել Միհրդատին: Միհրդատը փախչելով մտնում է Հայաստա: Լուկուլլոսը Տիգրանից խնդրում է Միհրդատը իրեն հանձնել, բայց Տիգրանը մերժում է նրա խնդրանքը:
69 թվին Ք.Ա. երբ Տիգրանը գտնվում էր հարավ, Լուկուլլոսը իր զորքերի հետ մտնում է Հայաստան: Տիգրանը նրան դեմ ուղարկում է հայկական 3000-նոց բանակ Մեհրուժանի գլխավորությամբ: Սակայն այդ գունդը պարտվում է եվ Մեհրուժանն էլ զոհվում: Դրա վրա Տիգրանը իր 6000-նոց գնդով վերադառնում է Հայաստան եվ տեսնում է որ Տիգրանակերտը պաշարվել է:
69 թվին Հոկտեմբերի 6 –ին մեծ ճակատամարտ է տեղի ունենում Տիգրանակաերտում, եվ Հռոմեացիները միայն Տիգրանի հույն վարձկանների դավաճանությամբ կարողանում են գրավել Տիգրանակերտը եվ զայն քարուքանդ անել: Լուկուլլոսը ոգեվորված իր բանակները ուղղում է Արտաշատի վրա, զայն եվս գրավելու համար:

Արտաշատին սպառնացող վտանգին՝ Տիգրանը նոր ճակատամարտ է տալիս 68 թվի Սեպտեմբերին Արածանի գետի ափին: Ճակատամարտում հայերը ջախջախում են Հռոմեական բանակը: Պոնտոսում էլ Միհրդատը կարողանում է մեծ հաղթանակ տանիլ Լուկուլլոսի դեմ: Այս պարտություններից հետո Հռոմը դժգոհ Լուկուլլոսից՝ նրան ետ կանչեցին ու ազատեցին Արերվելքի զորավարի պաշտոնից:
66 թվին Հռոմը Արեվելք է ուղարկում Պոմպեոս զորավարը: Այն ատեն Հայաստանում ներքին պառակտումներ էին ծագել, երբ Տիգրանի կրտսերը՝ Կրտսեր տիգրանը, ապստամբում է իր հոր դեմ Հռոմեացիների օգնությամբ, սակայն պարտվում է եվ անցնում Հռոմեական զորքի կողմը:
Պոմպեոսը պարտության է մատնում Տիգրան Մեծին, ապա Կրտսեր Տիգրանի ուղեկցությամբ ներխուժում է Հայաստանի խորքերը դեպի Արտաշատ:
Այն ատեն 75 ամեա Տիգրանը ստիպված հաշտություն է խնդրում: Պոմպեոսի եվ Տիգրանի միջեվ հաշտություն վ կնքվում Արտաշատում 66 թվին Ք.Ա., որի համաձայն Մեծ Հայքը զրկվում է իր արտաքին նվաճումներից՝ պահպանելով իր բուն տարածքները:
Տիգրան Մեծը մահանում է 55 թվին Ք.Ա., 85 տարիքին: Նրան հաջորդում է որդին՝ Արտավազդ Բ.:

No comments:

Post a Comment