Tuesday, September 8, 2009

450-451 Վարդանանց Պատերազմը եվ Հայ Ժողովրդի Ապստամբությունը

428 թվին՝ Հայաստանը իր անկախությունը կորցնելով դարձել էր Սասանյան Պարսկաստանի լծին տակ ինքնավար մարզպանություն մը: Հայաստանը կառավարվում էր պարսիկ կամ հայ մարզպաններով:
Հազկերտ Բ.-ի գահը ստանձնելուց հետո (438-457), Պարսից արքունիքը սկսեց վարել հատուկ քաղաքականություն մը, ըստ որի հարկերը սաստակացան: Դրա հետեվանքով Հայաստանը սկսում էր կորցնել ինքնուրույնությունը: Այդ բոլորի վրա ավելացավ 449 թվին հրատարակված հրովարտակը, որը հայերին առաջարկում էր հրաժարվել քրիստոնեությունից եվ ընդունել զրադաշտականությունը:
Բազմաթիվ հայ նախարարներ ու հոգեվորականներ՝ այդ թվում՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանը, մարզպան Վասակ Սձունին եվ կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին՝ հատուկ ժողով են գումարում Արտաշատում, մերժելով դավանափոխության առաջարկը: Զայրացած Հազկերտը իր մոտ է կանչում Տիզբոն հայ նախարարներին, եվ նրանց պահանջում է ընդունել պարսկական կրոնը՝ հակառակ դեպքում նրանց մահապատիժ էր սպառնում:
Հայ նախարարները ստիպված ընդունում են Հազկերտի առախարկը: Հազկերտը նրանց մոգերի ու հատուկ պարսիկ զորագնդի ուղեկցությամբ ճանապարհում է Հայաստան՝ զրադաշտականությունը տարածելու համար:
Պարսիկ մոգերը պետք է հայոց եկեղեցիները վերածէին մեհյանների եվ կրակատների ու կանգնեցնէին ատրուշաններ:
450 թվի աշնանը հայ նախարարներն ու մոգերը հասնում են Բագրեվանդի Անգղ ավանը, որտեղ մոգերը փորձում են տեղի եկեղեցին մեհյանի վերածել: Սակայն Ղեվոնդ Երեցի գլխավորությամբ հայ ռամիկները հարձակվում են մոգերի վրա: Նույնատիպ դեպքեր են տեղի ունենում Զարեհավանում՝ որտեղ հայերը կործանում են նորակառույց մեհյանը ու կոտորում մոգերին:
Սկսվում է հայրենասիրական ապստամբություն սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ: Հայ ապստամբները կարողանում են ազատել Արտաշատը, Վանն ու Գառնին պարսիկների լծից: Ապա դիմում են Բյուզանդիայի օգնության, որը ըստ սովորության մերժում է օգնել հայկակն ապստամբության:
Աղվանքի վրա եղած բռնությունների համար հայերը որոշեցին օգնության հասնել հարեվան ժողովրդին:
Ապստամբության ղեկավարները ուժերը բաժանեցին երեք մասերի:
1- Առաջին մասը ստանձնեց Ներշապուհ Արծրունին, եվ ուղարկվեց Ատրպատականի Հեր եվ Զարեվանդ գավառները: Այս զորամասը պաշտպանելո էր Հայաստանը պարսիկների անակնկալ հարձակումներից:
2- Երկրորդը ստանձնեց սպարապետ՝ Վարդան Մամիկոնյանը, եվ օգնության շտապեց Աղվաններին: Վարդանի զորքերը պարսիկներին ջախջախեցին Խաղխաղ քաղաքի մոտ, ապա հասան Ճորապահակի ամրությունները եվ դաշինք կնքեցին Հոների հետ, ըստ որում հոները պիտի օգնեին հայերին պարսիկների դեմ:
3- Երրորդը Վասակ Սյունու գլխավորությամբ մնաց երկրում:
Վասակ սյունին Հայաստանում հատուկ քաղաքականություն էր վարում: Նա մի կողմից լուրեր էր տարածում, իբր թե Հազկերտը հրաժարվել է իր կրոնափոխության ծրագրից, մյուս կողմից ջանք չեր խնայում պարսիկներին համոզելու հրաժարվել բռնություններից: Բացի այդ որ նա մեծ երկյուղ էր կրում որ միանալով ապստամբությանը՝ կկորցնի ող միայն իր մարզպանի պաշտոնը, այլեվ իր երկու պատանդ որդիները մահապատժի կենթարկվեին:

451 թ. գարնանը պարսկական բանակը շարժվեց դեպի Հայաստան: Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական բանակը անցնելով Հերն ու Զարեվանդը շարժվեց երկրի խորքերը: Նրանք մտան Վասպուրականի Արտազ քաղաքը եվ բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շուտով հայկական բանակը բանակ դրեց գետի ձախ ափին:
Կռվից առաջ՝ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ կաթողիկոսն ու Ղեվոնդ Երեցը թշնամու դեմ քաջաբար մարտնչելու կոչ արեցին: Ճակատամարտի նախօրեին հայոց սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց 3 մասերի եվ առանձնացրեց պահեստազորը:
Առաջինը մարտին նետվեցին հայերը , եվ 451թ. Մայիսի 26-ին վաղ առավոտյան հայոց այրուձին անցավ Տղմուտը: Պարսից բանակի որոշ գնդեր չդիմացան ճնշմանը եվ նահանջեցին, թվում էր որ հայերը հաղթանակ են տանում:
Սակայն շուտով Մուշկան Նյուսալավուրտը վերադասավորեց ուժերը եվ նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորականներին ու սեղմեցին օղակը: Անհավասար կռվում հերոսաբար ընկավ Վարդանն ու բազմաթիվ նշանավոր նախարարներ:
Երեկոյան մարտը դադարեց եվ հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին եվ լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ:
«Ոչ թե մեկ կողմը հաղթեց եվ մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին».- գրում է Եղիշե Պատմիչը իր «Վասն Վարդանա եվ Հայոց Պատերազմին» գրքում:

No comments:

Post a Comment