Tuesday, September 15, 2009

Հայաստանը Սելջուկ-թուրքերի Տիրապետության Ժամանակաշրջանում

1048 թ. սելջուկ-թուրքերը (Գդուլմուշ) եվ (Իբրահիմ Յանալ) զորապետների գլխավորությամբ արշավեցին Հայաստան, մտնելով Խոյ եվ Սալմաստ գավառներից, անցնելով Բերկրի ու Վանա լճից դեպի Մանազկերտ: Սելջուկները ավերեցին բազմաթիվ ավաններ ու գյուղեր, շատ մարդկանց սրով սպաննեցին ու բազմաքանակ գերիներով վերադարձան Իրան:
1049 թ. սեպտեմբերին նույն զորապետերը նույն ճանապարհով նորից արշավեցին Հայաստանի վրա, եվ Սմբատաբերդ լեռան մոտ կոտորեցին տասնյակ հազարավոր մարդկանց, եվ կործանելով Արծն քաղաքը:
Բյուզանդական կայսրությունը թորձեց կասեցնել սելջուկների առաջխաղացումը: 1049 թ. Անիի կառավարիչ Կամենասը, Վասպուրականի կառավարիչ Ահարոն Բուլղարը եվ Հյուսիսային Միջագետքի կառավարիչ Գրիգոր Մագիստրոսը: Վրաց իշխան Լիպարիտի հետ Բասենում ճակատամարտ տվեցին սելջուկներին: Սակայն Ահարոնի ջոկատները դուրս գալով Բյուզանդական զորքերը պարտվեցին:
1054 թ. սելջուկները 3-րդ արշավանքը կատարեցին Հայաստանի վրա Տուղրիլ բեկի գլխավորությամբ: Տուղրիլը ձգտում էր գրավել Կարինը, սակայն դիմադրության հանդիպելով ետ քաշվեց: Ապա փորձեց հարձակվել Կարսի վրա, այնտեղ էլ դիմադրության հանդիպեց Կարսի թագավոր՝ Գագիկ Աբասյանի զորքերից: Աչքի ընկավ Գագիկի հրամանատարներից քաջարի Թաթուլը:
Տուղրիլի զորքերը պաշարում են Մանազկերտը՝ օգտագործելով բաբաններ, սակայն ամբողջ մի ամիս պաշարելուց հետո ամոթահար հեռանում են Մանազկերտից:
Սելջուկների գործած ավերածությունները Հայաստանում առաջ բերեցին բնակչության մասսայական արտագաղթ եվ թուլացրին Հայաստանը:
Սելջուկները 1Օ տարի դադարեցրին արշավանքները, երբ վերսկսվեց Տուղրիլի հաջորդ ալփ-Արսլանի (1063-1072) թթ. օրով: Նա 1064 թթ. մեծ բանակով արշավեց Հայաստանի վրա, գալով Վրաստանից: Նախ գրավելով Լոռին, ապա իջնելով Շիրակ՝ նրա զորքերը պաշարեցին Անի քաղաքը: Բյուզանդական զորքերի քաշվելու պատճառով սելջուկները մտան Անի, որը Ալփ-Արսլանը հանձնեց քրդական ցեղախմբի պատականող Շեդադյան էմիր Փադլունին:
Նույն թվին Ալփ-Արսլանը գրավեց Արարատյան դաշտն ու Սյունիքը: Սյունիքի թագավոր՝ Գրիգոր Ա.-ը հնազանդությունը հայտնեց ալթ-Արսլանին եվ այսպիսով պահպանեց իր թագավորությունը:
1064 թ. սելջուկներին հաջողվում է նվաճել Լոռին,Սյունիքը, Արարատյան դաշտն ու հարեվան Աղվանքն ու Վրաստանի արեվելյան շրջանները: Հետագային այնտեղ ներխուժեցին ու բնակվեցին սելջուկյան ցեղերը:
1070 թ. սելջուկները սկսեցին արշավել Հայաստանի հարավային եվ արեվմտյան մասերը, գրավելով Բագրեվանդն ու Մանազկերտը: 1071 թ. Մանազկերտում տեղի ունեցավ հզոր ճակատամարտ մը սելջուկների եվ Բյուզանդացիների միջեվ: Կռվի դաշտում բյուզանդական մի քանի զորավարներ լքելով պատերազմը՝ նպաստեցին թուրքերի հաղթանակին: Պատերազմում զոհվեց Բյուզանդիայի կայսր Ռոմանոս Դ. (1067-1071):
Ալփ-Արսլանի հաջորդ՝ Մելիքշահը (1072-1092) իր իշխանությունը ճանաչեց ամբողջ Մերձավոր Արեվելքի եվ Հայաստանի վրա: Սելջուկները նվաճված բնակչության վրա մեծամեծ հարկեր էին պարտադրում, որոնք ավելի ծանր էին գյուղացիների համար: Մելիքշահից հետո սելջուկյան պետությունում սկսեցին խռովություններ, որը պատճառ դարձավ պետության բազմաթիվ իշխանությունների բաժանման:
Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում Լոռիի թագավորությունը տակավին անկախ էր՝ ընդգրկելով Գուգարքի արեվելքը (Տաշիր-Ձորագետը), Ուտիքի արեվմուտքը: Այնտեղ իշխում էին Կյուրիկեի որդիներ՝ Դավիթն ու Աբասը: Իսկ Կապանի կամ Սյունիքի թագավորությունը ընդգրկում էր Զանգեզուրը, եվ թագավորում էր Սենեքերիմը, ապա նրա որդին՝ Գրիգոր Բ.:
Հայկական իշխանություններ էին նաեվ.- Արցախում Խաչենի Հասան-Ջալալյանների իշխանությունը, Աղթամարում արծրունիների իշխանությունը, Սասունում իշխում մէր Թոռնիկն ու նրա որդիները Չորտվանելն ու Վասակը, եվ Մոկքի իշխանությունը:
Հայաստանում առաջացել էին նաեվ թուրքական եվ օտարազգի իշխանություններ: Նրանցից առաջիններէն էր՝ Դվինում ու Անիում Շեդադյանների իշխանությունը քուրդ ցեղապետ Փադլունի գլխավորությամբ:
Շահարմենների էմիրությունը 12-րդ դարի սկզբին հիմնեց Սուքման Էլ-Քութբին՝ Մանազկերտ,խլաթ, Տարոն ու Վասպուրական շրջաններում:
Կարինում իշխում էին Սալդուխյանները, իսկ Հայաստանի հարավում՝ Աղձնիքում ու Մոկքում իշխում էին Օրդուխյանները, Մերդին կենտրոնով:
12-րդ պդարասկզբին կազմավորված այս չուրքական էմիրությունների բնակչության մեծ մասը հայեր էին:

No comments:

Post a Comment